Ավարտվել են Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Շիկահերներ» սերիալի նկարահանումները

17 Օգոստոսի 2024, 12:54

Մշակույթ

«Триикс Медиа» ընկերությունը և ТВ-3 հեռուստաալիքը հայտարարել են պրոդյուսերներ Թինա Կանդելակիի, Բորիս Խանչալյանի, ինչպես նաև Մարինա Ռազումովայի, Օլգա Երմակովայի, Ինեսա Յուրչենկոյի և Սերգեյ Շչեգլովի «Շիկահերներ» դետեկտիվ սերիալի նկարահանումներն ավարտելու մասին: Այս մասին գրում է «Бюллетень кинопрокатчика» տելեգրամյան ալիքը։

Սերիալում գլխավոր դերերը խաղացել են Դանիլա Յակուշևը, Աննա Բոգոմոլովան, Դարյա Լենդան և Մարինա Գոնչարովան: Ռեժիսորը Միխայիլ Վասսերբաումն է:

Սերիալը պատմում է Սանկտ Պետերբուրգում առանձնապես բարդ հանցագործությունների բացահայտման գաղտնի հատուկ բաժնի մասին, որն աշխատում է ամուսնական գործակալության քողի տակ։ Ստորաբաժանումը վերահսկում է փորձառու քննիչ Սմոլովը, ով իր «թևի տակ է առել» երեք բոլորովին տարբեր աղջիկների։ Միասին նրանք ոչ միայն պետք է բռնեն իրավախախտներին, այլև սովորեն աշխատել թիմում։ Սերիալի պրեմիերան տեղի կունենա «ТВ-3»-ում՝ նոր եթերաշրջանում։

Հիմա եթերում