Սանկտ Պետերբուրգում բացվել է Սերգեյ Փարաջանովի հուշարձանը

27 Սեպտեմբերի 2025, 22:46

Հայեր

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-ին տեղի է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված միջոցառում, որի շրջանակներում դեղձենի են տնկել՝ ի հիշատակ ռեժիսորի, ինչպես նաև բացվել է մեծանուն ռեժիսորի հուշարձանը։

Միջոցառումն անցկացվել է Կիրովի անվան Մշակույթի պալատում։

«Մենք ընկերություն ենք անում հայ գործընկերների հետ, նրանք այցելում են մեզ, ես էլ եմ եղել նրանց հյուրը, այցելել եմ Փարաջանովի թանգարանը։ Նա իր բակում դեղձենի էր տնկել և երազում էր, որ դրա շուրջը սիրամարգ լինի։ Ցավոք, նա չապրեց մինչև այդ պահը։ Մենք որոշեցինք, որ այդ ծառը պետք է աճի մեր թատրոնում»,- ասուլիսի ժամանակ ՏԱՍՍ-ին հայտնել է ծաղրածուական արվեստի և մնջախաղի «Միմիգրանտներ» թատրոն գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Պլյուշչը։

Ասուլիսին ներկա հայտնի հայ քանդակագործ, Ա. Շտիգլիցի անվան ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Լևոն Բեյբությանն ասել է, որ վաղուց էր մտահղացել ստեղծել Փարաջանովի քանդակային դիմանկարը, որին ճանաչում էր դեռ ուսանողական տարիներից՝ 1970-ական թվականներից, երբ սովորում էր Երևանում։

Ռեժիսորի հուշարձանն անիվների վրա է` խորհրդանշելով նրա հավերժ ճանապարհորդի և որոնողի բնույթը։ «Կարող եմ ասել, որ իրականացավ իմ երազանքը»,- ասել է քանդակագործը։