Սանկտ Պետերբուրգում ծաղկեպսակներ են դրել Կոմիտասի հուշարձանի մոտ

25 Ապրիլի 2025, 11:50

Մշակույթ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Սանկտ Պետերբուրգում ծաղկեպսակներ են դրել Կոմիտասի հուշարձանի մոտ։ Այնուհետև բացվել է «Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հետքերով» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձություններից փրկված հայ ընտանիքներին։

Ցուցահանդեսը ներառում է արխիվային նյութեր և լուսանկարներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից։

Միջոցառումների ավարտին Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ տեղի է ունեցել երաժշտական հուշ-երեկո։