Սանկտ Պետերբուրգում ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան է անցկացվել
07 Դեկտեմբերի 2025, 19:15
Դեկտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգում «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ ցեղասպանությունների զոհերի հիշատակին։

Կլոր սեղանի աշխատանքները սկսվել են մեկ րոպե լռությամբ: Առաջին հատվածում հնչել են Վ. Ավետյանի, Վ. Բաբախանյանի, Տ. Մելիքովայի և այլ մասնակիցների ելույթները: Երկրորդ հատվածում քննարկվել են պատրաստված առաջարկությունները:

Քննարկումների ավարտից հետո կլոր սեղանի մասնակիցներն այցելեցին Կամայի այգի և ծաղիկներ դրել Կոմիտասի հուշարձանին:
