Սանկտ Պետերբուրգում հրատարակվել է Սոֆյա Միքայելյանի երգչախմբային ժողովածուն
27 Սեպտեմբերի 2025, 15:18
Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանի մանկական երգչախմբային ստեղծագործությունների ժողովածուն, որը պատրաստել է «Планета музыки» հրատարակչությունը։
Ժողովածուում ներառված են ստեղծագործություններ, որոնք նախատեսված են երաժշտական քոլեջներում, կոնսերվատորիաներում, ինչպես նաև պրոֆեսիոնալ և սիրողական երգչախմբային կոլեկտիվներում ուսումնական ու համերգային պրակտիկայի համար։ Հատուկ տեղ են գրավում երկու ստեղծագործություններ, որոնք նվիրված են Սուրբ Աստվածածնի ծննդյանը և Հայաստանի անկախության օրվան։
Սոֆյա Միքայելյանը Հայաստանից է, ավելի քան 50 երաժշտական ստեղծագործությունների հեղինակ, որոնց զգալի մասը ոգեշնչված է հայկական մշակույթով և ավանդույթներով։


