Սանկտ Պետերբուրգում JAZZ M փառատոնին ելույթ կունենա Քրիստինե Ղազարյանը

29 Հոկտեմբերի 2023, 00:10

Մշակույթ

Նոյեմբերի 11-ին և 12-ին Ալեքսանդրինյան թատրոնի նոր բեմում տեղի կունենա JAZZ M փառատոնը: Ծրագիրը նվիրված է ռեժիսոր, թատերական բեմի բարեփոխիչ Վսեվոլոդ Մեյերհոլդի 150-ամյակին:

Նոյեմբերի ջազ փառատոնին կհավաքվեն երաժիշտներ, որոնք մարմնավորում են ժամանակակից ջազային տեսարանը և համագործակցում են Rainy Days ձայնագրման լեյբլի հետ, արվեստագետներ և կատարողներ, որոնք զբաղվում են ավանգարդ, էլեկտրոնային եւ իմպրով ջազով, վիդեո արվեստով և պլաստիկայով:

Նոր բեմի մեծ դահլիճում կատարվելու է երեք պերֆորմանս, որոնցից մեկը լինելու է «Негромко» տարածական ձայնային պերֆորմանսը՝ Քրիստինե Ղազարյանի, Անդրեյ Պոպովսկու և Վլադիմիր Լուչանսկու մասնակցությամբ: