Սանկտ Պետերբուրգում կանցկացվի հայկական գեղագրության վարպետության դաս

07 Ապրիլի 2025, 10:16

Կրթություն | Մշակույթ

Ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի «Սեմյոնովսկայա» գրադարանում տեղի կունենա հայկական գեղագրության վարպետության դաս, որի մասնակիցները կկարողանան ծանոթանալ հայկական գեղագրության զարմանահրաշ աշխարհին:

Վարպետաց դասի ընթացքում մասնակիցները ոչ միայն կսովորեն, թե ինչպես են տառերը վերածվում իսկական արվեստի, այլև կծանոթանան հայոց գրերի պատմությանը, ազգային գեղագրության դպրոցի առանձնահատկություններին և վարպետի ղեկավարությամբ կյուրացնեն գեղագրության տեխնիկային:

Վարպետության դասը կվարի գեղանկարիչ-գեղագիր, գեղագրության և զարդանկարի ուսուցչուհի Սաթիկ Գրիգորյանը: