Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է արվեստաբան Նիկոլաս Իլյինի «Հուշեր Երևանի մասին» գիրքը

02 Հուլիսի 2024, 15:20

Կրթություն

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել անվանի արվեստաբան Նիկոլաս Իլյինի «Հուշեր Երևանի մասին» գրքի շնորհանդեսը:

Նիկոլաս Իլյինը Հայաստանի մասին գիրքը նվիրել է իր ընկերոջը՝ Պետերբուրգի հայկական ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանին: Սակայն Մկրտչյանը որոշել է, որ շատ ավելի օգտակար է, եթե նման գիրք լինի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, և այն փոխանցել է գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Ազա Գրիգորյանին:

Memories of Yerevan («Հիշողություններ Երևանի մասին») նոր մեծ ու գունեղ գիրքը 500 էջ է, այն վաճառվում է շատ երկրներում։

Նիկոլաս Իլյինը ռուս նշանավոր արվեստաբան է, հրատարակիչ, թանգարանների նախագծման աշխարհի առաջատար մասնագետներից մեկը: Նախկինում եղել է էրմիտաժի տնօրենի խորհրդական: