Սանկտ Պետերբուրգում կայացել է համերգ՝ Մերի Մովսիսյանի և Խաչատուր Սարկիսյանցի մասնակցությամբ

07 Հոկտեմբերի 2024, 18:32

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում տեղի է ունեցել «Արևելյան հեքիաթներ» խորագրով համերգը՝ օպերային երգիչներ Մերի Մովսիսյանի, Ազամատ Ժելթիրգուզովի և դուդուկահար Խաչատուր Սարկիսյանցի մասնակցությամբ։

Համերգը տեղի է ունեցել «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի աշնանային սեզոնի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Մշակույթի կոմիտեի աջակցությամբ։
Համաշխարհային երաժշտական գանձարանի արիաներն ու դուետները կատարել են Հայաստանի և Ղազախստանի օպերային բեմերի ներկայացուցիչներ Մերի Մովսիսյանը (սոպրանո) և Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն):

Սոպրանո Մերի Մովսիսյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, Ալ․ Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։

Համերգին հնչել է նաև հայկական դուդուկ՝ Խաչատուր Սարկիսյանցի կատարմամբ։

Հիմա եթերում