Սանկտ Պետերբուրգում կայացել է հայկական պարերի միջազգային օլիմպիադայի գալա համերգը
26 Հոկտեմբերի 2024, 10:37
Հոկտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայկական պարարվեստի 4-րդ միջազգային օլիմպիադայի գալա համերգը։ Փառատոնի Գրան պրին ստացել է «Համշեն» համույթը։
Բացի Սանկտ Պետերբուրգի «Հայաստան» (գեղարվեստական ղեկավար Նաիրա Խաչատրյան) և «Ուրարտու» (գեղարվեստական ղեկավար Զավեն Վիրաբյան) անսամբլներից, մասնակցում էին Մոսկվայի «Ժողովուրդների բարեկամություն», «Վերածնունդ», «Ակունքներ», «Կիլիկիա» և «Համշեն» համույթները։
Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են Հայաստանի հյուպատոս Ա.Գրիգորյանը և Սանկտ Պետերբուրգի շրջանային հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կ.Մկրտչյանը։