Սանկտ Պետերբուրգում կայացել է օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանի համերգը
22 Նոյեմբերի 2025, 12:26
Սանկտ Պետերբուրգի Կալինինյան շրջանի թիվ 10 գրադարանում տեղի է ունեցել հայ օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանի համերգը։ Միջոցառումն անցկացվել է «Հայկական մշակույթի շաբաթ» ամենամյա ծրագրի շրջանակում և կրել է «Հայաստանի ձայնը Հյուսիսային մայրաքաղաքի սրտում» խորագիրը։
Ծրագրում հնչել են մեծանուն հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի տաղերը, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի Անուշի արիան «Անուշ» օպերայից, Բարսեղ Կանաչյանի միջնադարյան հայկական օրորոցայինը, «Հայաստան» հայրենասիրական երգը։ Ստեֆանի Քոչարյանը կատարել է նաև Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ստեփան Ջրբաշյանի և Հարություն Այվազյանի ստեղծագործությունները։