Սանկտ Պետերբուրգում կկայանա «Դուդուկ, երգեհոն և կլառնետ» խորագրով համերգը
10 Նոյեմբերի 2024, 11:26
Նոյեմբերի 10-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Դուդուկ, երգեհոն և կլառնետ» խորագրով համերգը։
Վարդան Հարությունյանը և Հեղինե Բարսեղյանը կկատարեն հայկական ժողովրդական երգեր, շարականներ և հայ մեծանուն կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ-Նովայի, Շերամի և շատ ուրիշների ստեղծագործությունները։