Սանկտ Պետերբուրգում կկայանա ստեղծագործական hանդիպում կինոռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանի հետ

16 Սեպտեմբերի 2024, 14:36

Հայեր

Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտում նոյեմբերի 13-ին տեղի կունենա ստեղծագործական հանդիպում ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր, կինոսցենարիստ, բեմադրող նկարիչ, կինոդրամատուրգ Ալեքսանդր Ադաբաշյանի հետ:

«Դա կլինի պատմություն կինոյում սեփական փորձի հիման վրա աշխատելու մասին, և նրանց մասին, որոնք ինձնից լավ գիտեին դա անել, և ումից ես սովորել եմ», — ասվում է հայտարարությունում։