Սանկտ Պետերբուրգում կներկայացվի քանդակագործ Թովմաս Թամրազյանի աշխատանքը

25 Հունվարի 2024, 13:25

Մշակույթ

Հայ քանդակագործ-խեցեգործ Թովմաս Թամրազյանի «Քաղաքի պաշտպանության շտաբն ու սիրտը՝ Սմոլնին՝ քողարկման ցանցերով պատսպարված» ստեղծագործությունը կներկայացվի Լենինգրադի շրջափակմանը նվիրված ցուցահանդեսում: Այս մասին հայտնում է «Ռուսական տունը Հայաստանում» տելեգրամյան ալիքը։

Քանդակագործի աշխատանքում առանցքային տեղ է գրավում շրջափակման և հաղթանակի թեման։

Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսում հավաքված են նախորդ տարիների և վերջին տասնամյակի լավագույն աշխատանքները: Իրենց աշխատանքներն են ներկայացրել վետերան նկարիչները, Ռուսաստանի վաստակավոր նկարիչները:

Միջոցառումը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության Մեծ դահլիճում և նվիրված է Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին: Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսում ընդգրկվել է ավելի քան 200 աշխատանք։