Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է հայ պատմաբանի նոր գիրքը ՝ «Արցախի մոնումենտալ մշակույթը»
Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է պատմաբան Համլետ Պետրոսյանի նոր գիրքը Արցախի հուշարձանների մասին:
Գրքի հիմնական նպատակն է աջակցել Ադրբեջանի կողմից ոչնչացվող և յուրացվող Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման թեմային:
Գրքում ներկայացվում և փաստագրական տվյալներով հերքվում են Արցախի մոնումենտալ մշակույթի ադրբեջանական կեղծարարությունները:
Բոլոր ելույթներում ընդգծվում էր, որ Արցախի հայկական մշակութային ժառանգության օբյեկտները շարունակում են ոչնչացվել և յուրացվել Ադրբեջանի կողմից։
Համլետ Պետրոսյանը անվանի պատմաբան, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ է: