Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է Օնոպրիոս Անոպյանի՝ «հայկական Պուշկինի» տոհմին նվիրված գիրք
23 Փետրվարի 2026, 13:05
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցավ գրքի շնորհանդես, որը նվիրված է հայկական տոհմերից մեկի՝ Անոպյանների պատմությանը։ Նմանատիպ մտավորական դինաստիաների օրինակները քիչ են, իսկ այս տոհմը, չնայած իր նշանակալի ավանդին, դեռևս մնում է լայն հանրության համար քիչ հայտնի։
Գիրքը նվիրված է բանաստեղծ, թարգմանիչ և խմբագիր Օնոպրիոս Անոպյանի դինաստիային։ Գրականագետներն Օնոպրիոս Անոպյանին անվանում էին «հայկական Պուշկին»։ Գիրքը ներկայացրել է Օնոպրիոս Անոպյանին ծոռնուհին՝ նկարիչ Արմենակ Անոպյանի թոռնուհի Աննա Սուխարևա-Անոպյանը, տեղեկանում ենք Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության կայքից։
Միջոցառմանը հրատարակչության ներկայացուցիչ Տատյանա Սավկինան նշել է, որ հրատարակությունն ի սկզբանե նախատեսված էր որպես Օնոպրիոս Անոպյանի զգայական, դեկադենտ և երաժշտական բանաստեղծությունների հայերենից ռուսերեն թարգմանությունների ժողովածու։ Այնուամենայնիվ, հեղինակի կերպարն այնքան բազմաշերտ ու հետաքրքիր էր, որ գիրքը վերածվել է բեկումնային դարաշրջանի հայելու մեջ արտացոլված ճակատագրի պատմության։
Օնոպրիոս Անոպյանն օգտագործել է գրաբար (հին հայերեն), ինչպես նաև բարբառ: Այս առումով հեղինակի ստեղծագործությունները հաճախ չեն համապատասխանում ժամանակակից հայերենի չափանիշներին՝ թե՛ շարահյուսության և ուղղագրության, թե՛ ոճի ու իմաստաբանության առումով։ Նշվում է, որ բնօրինակ տեքստի կոլորիտը, հեղինակի լեզուն և ստեղծագործությունների պատմական համատեքստը պահպանելու համար տեքստը մնացել է իր նախնական տեսքով:
Օնոպրիոս Անոպյանը 1873 թվականին Նոր Նախիջևանում։ Նրա ստեղծագործություններն առանձնացել են յուրահատուկ լեզվով ու ոճով։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են նախասովետական շրջանի տարբեր թերթերում ու ամսագրերում։
Որդին՝ Արմենակ Անոպյանի ծնվել է Նոր Նախիջևանում 1908 թվականի փետրվարի 7-ին։ Մեկ տարի անց Անոպյանների ընտանիքը տեղափոխվել է Ղրիմ ՝ Սիմֆերոպոլ։ 1924 թվականին ընդունվել է Սիմֆերոպոլի կերպարվեստի տեխնիկում, որտեղ դասավանդել են ճանաչված արվեստագետներ։
Նա ևս անմասն չի մնացել ստալինյան բռնաճնշումներից։ Նկարչին բաժին են ընկել բազմաթիվ փորձություններ, որոնք դառը հետք են թողել նրա կյանքում և ստեղծագործություններում։ 1937 թվականին Արմենակն ու Ղրիմի մի խումբ նկարիչներ ձերբակալվել են։ Այդ ժամանակ նա 29 տարեկան էր։ Բանտում անցկացրած մի քանի տարիները լրջորեն վնասել են նրա առողջությունը
Կյանքի վերջին տարիներն Արմենակ Անոփյանը նվիրել է հոր արխիվների պահպանմանն ու համակարգմանը։ Հետագայում դրանք հանձնվել են Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։
