Սանկտ Պետերբուրգում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա

16 Հուլիսի 2024, 18:45

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան հուլիսի 21-ին կկազմակերպի համերգ՝ նվիրված ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։

Կհնչեն մաեստրոյի հայտնի ստեղծագործությունները՝ «La Bohème», «Une vie d’amour», «She» և այլն։

«Այս երեկո Chamberries լարային քառյակի, ֆլեյտայի և դաշնամուրի համահունչ կատարմամբ կհնչեն ձեր սիրելի մեղեդիները՝ հատուկ համերգի համար ստեղծված բոլորովին նոր մշակումներով»,- նշում են միջոցառման կազմակերպիչները։