Մշակութային երեկո Սանկտ Պետերբուրգում՝ Ազնավուրի երգերի ներքո

22 Հունվարի 2025, 11:50

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի կենտրոններից մեկում տեղի է ունեցել հայկական մշակույթի երեկո։
Միջոցառմանը ելույթ է ունեցել Զավեն Վիրաբյանի ղեկավարած «Ուրարտու» հայկական պարային համույթը, կայացել է դիզայներներ Լյուդմիլա Սուքիասյանի և Գայանե Բուռնուսուգզյանի հավաքածուների ցուցադրությունը։

Միջոցառման շրջանակներում բացվել է նաև ծագումով հայ նկարչուհի Վեներա Գոնչարի նկարների ցուցահանդեսը։

Ըստ աղբյուրի՝ Լյուդմիլա Սուքիասյանը ցուցադրել է իր «Հայաստանի նուռ «Սեդա» հավաքածուն՝ ոգեշնչված Անի քաղաքի հնագույն զարդանախշերից, իսկ Գայանե Բուռնուսուգզյանը ներկայացրել է երեկոյան զգեստներ:

Երեկոյի ընթացքում հնչել են նաև Շառլ Ազնավուրի հայտնի երգերը:

Հիմա եթերում