Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել շրջանավարտների գրական-երաժշտական միջոցառում
30 Մայիսի 2024, 08:50
Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հոգևոր-լուսավորչական կենտրոնում գործում են հայոց լեզվի ուսուցման դասընթացներ: Աշակերտները սովորում են հայերեն, ծանոթանում Հայաստանի պատմությանը, մշակույթին և հայ ժողովրդի ավանդույթներին:
Սանկտ Պետերբուրգի հայերի հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանի օրհնությամբ տեղի է ունեցել 2023-2024 ուսումնական տարվա սովորողների գրական-երաժշտական միջոցառումը: Շրջանավարտները ներկայացրել են բանաստեղծություններ, երաժշտական համարներ, երգ ու պար:
Միջոցառման ավարտին Ղևոնդ քահանա Թեմկինը շնորհավորել և օրհնել է շրջանավարտներին՝ մաղթելով նրանց պահպանել ձեռք բերած գիտելիքները և օրինակ դառնալ այն երիտասարդների համար, ովքեր դեռ չեն տիրապետում մայրենի լեզվին: Աշակերտներին դասընթացի ավարտի կապակցությամբ շնորհավորել են դպրական կենտրոնի տնօրեն Բելլա Ավագյանը և մանկավարժ Սուսաննա Գաբրիելյանը: