Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Ամբերդ» համույթի համերգը
17 Մարտի 2024, 13:10
Սանկտ Պետերբուրգի Երիտասարդության տանը ապրիլի 21-ին տեղի կունենա հայկական «Ամբերդ» պարային համույթի «Մենք կանք» խորագիրը կրող համերգային ծրագիրը:
Միջոցառման հյուրերին կներկայացվեն նոր պարային բեմադրություններ և արդեն սիրված համարներ։
Հատուկ հյուրը Նարե Գևորգյանն է: Գեղարվեստական ղեկավարը և բեմադրիչը Անի Եգորյանը, պարուսույցը՝ Մարիամ Պապինյանը իսկ դասական պարերի ուսուցչուհին՝ Ելենա Բախշիյանը: