Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Երեք դուդուկ և երգեհոն» խորագրով համերգ
21 Մարտի 2025, 17:34

Մարտի 29-ին Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի Սպիտակ դահլիճում տեղի կունենա «Երեք դուդուկ և երգեհոն» խորագրով համերգը:
Յուրօրինակ ծրագիր է ներկայացնելու Կոմիտասի անվան միջազգային մրցույթի հաղթող Վարդան Հարությունյանը, Միխայիլ Սմիրնովը (դուդուկ) և Վալերի Նամը (բաս դուդուկ): Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև երգեհոնահար Հեղինե Բարսեղյանը։
Կներկայացվեն նաև Կոմիտասի ստեղծագործությունները, հայկական ժողովրդական մեղեդիներ, ինչպես նաև Բախի, Կաչչինիի, Շուբերտի և Թարիվերդիևի ստեղծագործությունները։