Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Իլյա Պապոյանի և Ելենա Տարասովայի համերգը

07 Հոկտեմբերի 2024, 13:00

Մշակույթ

Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա համերգ-երեկո բարձրագույն կարգի երկու երաժիշտների՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Իլյա Պապոյանի (Սանկտ Պետերբուրգ) և Ելենա Տարասովայի (Մոսկվա) մասնակցությամբ:

Կհնչեն Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները, Արկադի Վոլոդոսի մշակումները, ինչպես նաև մոսկվացի կոմպոզիտոր Անդրեյ Միկիտայի գործերը: