Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Կարին» համույթի մենահամերգը
20 Փետրվարի 2024, 19:20
Մարտի 14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա հանրահայտ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի մենահամերգը «Ես մի զարկն եմ քո բազկի» ծրագրով՝ Պետերբուրգի «Զարթոնք» համույթի մասնակցությամբ:
«Կարին» համույթը ստեղծվել է 2001 թվականին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից:
«Հատկապես այժմ արդիական է շարունակել Գագիկ Գինոսյանի առաքելությունը, ծանոթացնել մեր նախնիների ժառանգությանը և աշխարհին ցույց տալ հայկական ազգային պարի մեծ մշակույթը», — ասվում է Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի հաղորդագրության մեջ: