Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Կռունկ. Կոմիտաս» համերգը

03 Հոկտեմբերի 2023, 10:15

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում՝ «Երրորդ տեղ» մշակութային տարածքում, հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Կռունկ. Կոմիտաս» համերգը, որը նվիրված է հայկական մշակույթին:

third.place-ը հայտնում է, որ համերգը կազմակերպել է Սանկտ Պետերբուրգի հայկական երիտասարդական ասոցիացիան՝ հայտնի Chamberrie կամերային նվագախմբի հետ համատեղ:

Chamberries լարային քառյակը ունկնդրին կուղեկցի դեպի Հայաստան՝ հնագույն երկիր, որն ունի բազմադարյա պատմություն, անսովոր ավանդույթներ, բաց և, հյուրընկալ մարդիկ: Հազվագյուտ ազգային նվագարանների՝ քանոնի և հոյակապ դուդուկի տեմբրերի շնորհիվ կհնչի Հայաստանի իրական ձայնը:

Բացառիկ համերգային ծրագրում ընդգրկված են հայ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները (Կոմիտաս, Սայաթ-Նովա, Առնո Բաբաջանյան և այլք):

Ելույթ կունենան Արամ Մարգարյանը (դուդուկ), Անի Ավագյանը (քանոն), Մարիամ Վարդապետյանը (դաշնամուր), Անի Աղաջանյանը (ջութակ):

Հիմա եթերում