Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի ողբերգության մասին պատմող «Սև այգի» ներկայացումը
20 Հոկտեմբերի 2024, 12:20
Հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա «Սև այգի» բալետային ներկայացումը, որը դարձել է Պետերբուրգի «Կաննոն դանս» պարային ընկերության կարևոր ներկայացումներից մեկը։
«Սև այգին» Վալերիա Կասպարովայի վավերագրական ներկայացումն է, որի հիմքում Լեռնային Ղարաբաղի ողբերգական պատմությունն է: Ներկայացման մեջ օգտագործվել են հայկական և դասական պարի էլեմենտներ, ինչպես նաև հայկական երաժշտություն։