Հայ և թուրք ժամանակակից նկարիչների «Արարատի ստվերում» ցուցահանդեսը՝ Սանկտ Պետերբուրգում
05 Մարտի 2025, 10:16

Սանկտ Պետերբուրգի «Էրարտա» ժամանակակից արվեստի թանգարանում ընթանում է հայ և թուրք ժամանակակից նկարիչների «Արարատի ստվերում» խմբակային ցուցահանդեսը:
Հայաստանի և Թուրքիայի ժամանակակից նկարիչների ցուցահանդեսը բացահայտում է Արարատ լեռան բազմաշերտ պատմությունը: Ցուցահանդեսում ներկայացված են վեց նկարիչների ավելի քան 40 աշխատանք, որոնք ներկայացնում են տարբեր ոճեր:

Արարատը, որը դարեր շարունակ մնացել է առասպելների, մշակույթի և կրոնի կենտրոն, ոգեշնչել է հեղինակներին ստեղծել անցյալն ու ներկան միավորող ստեղծագործություններ: