Սարատովի կոնսերվատորիայում փառատոնը բացվել է Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի հիման վրա գրված ստեղծագործությամբ

13 Սեպտեմբերի 2024, 11:00

Մշակույթ

Սարատովի Լ. Վ. Սոբինովի անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի է ունեցել «Լաբիրինթոսներ» երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը: Այն մեկնարկել է կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և կտևի մինչև նոյեմբերի 30-ը:

Փառատոնի առաջին օրը բացվել է կրոնական երաժշտության ժանրում լավագույն ստեղծագործություններից մեկով՝ Ալֆրեդ Շնիտկեի գլուխգործոցով։ Դա հանրահայտ «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտ»-ն է, որը հիմնված է հայ մեծ բանաստեղծ, աստվածաբան և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության վրա (թարգմանությունը՝ Ն. Գրեբնևի): Ստեղծագործությունը նա գրել էր 1985 թվականին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը կարդալուց հետո:

«Այդ օրը մենք բոլորս զգացինք Աստծո շունչը: Այս համերգ-աղոթքը ուղարկվել է մեզ՝ մեղավորներիս, շատ ժամանակին, որպեսզի մարդկությունն ուշքի գա, հաղթահարի երկրային ճանապարհը և չմոռանա Աստծուն», — գրում է www.classicalmusicnews.ru-ի թղթակից Գայանե Էրջանին։

Հիմա եթերում