Սարատովից Հայաստան թռիչքների թիվը կավելանա

17 Հուլիսի 2023, 22:20

Տնտեսություն և Բիզնես

Հուլիսի 18-ից «Շիրակ Ավիա»-ն Սարատովի՝ Գագարինի անվան օդանավակայանից կավելացնի դեպի Հայաստան թռիչքների թիվը։ Սարատովի օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպի Երևան թռիչքները նախատեսված են հուլիսի 18-ին, օգոստոսի 15-ին և սեպտեմբերի 5-ին։

Մեկնումը Սարատովից կլինի 17:40-ին, ինքնաթիռը Հայաստանում վայրէջք կկատարի տեղական ժամանակով 19:50-ին։ Հակառակ ուղղությամբ՝ Երևանից Սարատով չվերթը կլինի ժամը 14:00-ին (ժամանումը՝ 16:10-ին)։ Այժմ Սարատով-Երևան չվերթերն իրականացվում են միայն շաբաթ օրերին: