Սարգիս Ադամյանը դուբլ է ձևակերպել Ռեգիոնալլիգայի խաղում

21 Սեպտեմբերի 2025, 20:30

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլն II»-ի համար տուգանայինից երկու գոլ է խփել «Օբերհաուզեն»-ի դեմ Ռեգիոնալլիգայի խաղում՝ դառնալով հանդիպման հերոս և ապահովելով 2:1 հաշվով հաղթանակ:

45-րդ րոպեին 32-ամյա հարձակվողը 17 մետրից գնդակն ուղարկել է դարպաս: Արդեն լրացուցիչ ժամանակում ֆուտբոլիստը կրկնել է հաջողությունը։

«Օբերհաուզեն»-ը 83-րդ րոպեին իրացրած 11 մետրանոցի շնորհիվ կարողացել է մեկ գնդակ հետ մղել, սակայն հյուրերը պահպանել են նվազագույն առավելությունը մինչև եզրափակիչ սուլիչը:

Այս հաղթանակի շնորհիվ «Քյոլն II»—ը 15 միավորով բարձրացել է աղյուսակի 6-րդ հորիզոնական:

Հիմա եթերում