Սարգիս Ադամյանը գոլային փոխանցում է կատարել «Սուոնսի Սիթիի» դեմ ընկերական խաղում
25 Հուլիսի 2024, 11:53
Գերմանական «Քյոլն» ակումբը հուլիսի 24-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Սուոնսի Սիթիի» հետ: Այդ հանդիպմանը մասնակցել է նաև Սարգիս Ադամյանը, ով մասնակցել է առաջին խաղակեսին և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Այս մասին գրում է sportball24.com-ը:
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացել է Թիմ Լեմպերլեն, իսկ ընդամենը 2 րոպե անց դուբլի հեղինակ դարձել: Երկրորդ գոլի դրվագում Ադամյանը խլել է գնդակը դաշտի կենտրոնում և փայլուն փոխանցում կատարել Լեմպերլի վրա, որն իրացրել է մեկ-մեկ ելքը:
«Քյոլնի» հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին «Ուդինեզեի» դեմ: