Սարգիս Բեգոյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
20 Նոյեմբերի 2024, 22:47
Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:
Ավելի վաղ Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 11։0 հաշվով հաղթելով իրանցի մրցակցին։ Հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչին, Հրաչյա Պողոսյանը՝ կոլումբացի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ, Էլեն Բաբաջանյանն էլ հաղթել էր Մոնղոլիայի մրցակցին՝ նվաճելով արծաթե մեդալ։