Սարգիս Հովսեփյանի գիրքը ներառվել է ԵՄ գրականության 2026 թ-ի մրցանակի կարճ ցուցակում
05 Մարտի 2026, 10:40
Հայ գրող Սարգիս Հովսեփյանն իր «Դու էսօր մեռի, ես՝ վաղը» վեպով հայտնվել է Եվրոպական միության գրականության հեղինակավոր մրցանակի կարճ ցուցակում։
Գրքի գործողությունները տեղի են ունենում 2022 թվականի գարնանը Երևանում և անդրադառնում են հիշողության ու ինքնության որոնման թեմաներին ժամանակակից աշխարհում։
Կարճ ցուցակում ընդգրկվել են ևս 13 հեղինակներ՝ Խորվաթիայից, Կիպրոսից, Չեխիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Կոսովոյից, Լիխտենշտեյնից, Լյուքսեմբուրգից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Հյուսիսային Մակեդոնիայից և Շվեդիայից։
Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 29-ին Վարշավայի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ քաղաքի ամենամյա գրքի տոնավաճառի շրջանակներում։