Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ Երևանում անվճար կգործի «Lionheart» մարտարվեստների ակումբը
11 Նոյեմբերի 2025, 23:44
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է «Lionheart» (Առյուծի սիրտ) մարտարվեստների ակումբի բացման մասին։
«Նոյեմբերի 24-ից Երևանում կսկսի գործել Lionheart մարտարվեստների ակումբը։ Ակումբում բոլոր պարապմունքները եղել և լինելու են անվճար»,- նշել է բարերարի որդին։