Սարգիս Սարգսյանը՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

29 Հուլիսի 2024, 19:21

Սպորտ

Գյումրի քաղաքի «Սև Ամրոց» հուշահամալիրում ավարտվել է Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը, որը հերթական անգամ կոտրել է հասարակական պատնեշները և ապացուցել, որ ցանկացած բան հնարավոր է դառնում անսահման նվիրվածության և պայքարի արդյունքում։ Այս մասին գրում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մրցաշարի հաղթող է դարձել Ղազախստանը ներկայացնող Ալիմժան Այապովը, արծաթե մեդալակիրը Ֆիլիպինները ներկայացնող Սանդեր Սեվերինոն է։ Բրոնզե մեդալը նվաճել է Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանը։

Հիմա եթերում