Սարիկ Անդրեասյանի երկու տարեկան դուստրը նկարահանվել է կինոյում
05 Օգոստոսի 2025, 10:04
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանի և դերասանուհի Լիզա Մորյակի երկու տարեկան դուստրը՝ Էլիզաբեթն իր առաջին քայլերն է անում կինոյում։
Նա ներգրավված է ռեժիսոր հոր նախագծերում ու արդեն իսկ հայտնվել է նկարահանման հրապարակում։
Նշվում է, որ Էլիզաբեթը խաղացել է Սարիկ Անդրեասյանի ֆիլմերից մեկում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: