Սարիկ Անդրեասյանի ֆիլմի պրեմիերան` Սանկտ Պետերբուրգում

30 Հունվարի 2025, 19:05

Մշակույթ

Հունվարի 27-ին Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը նվիրված է արվեստի մարդկանց ճակատագրին, որոնք կապված չեն ռազմական գործի հետ, բայց ճակատագրի բերումով դարձել են ռազմական իրադարձությունների մաս: Ֆիլմը ժողովուրդների բարեկամության մասին է։ Իրադարձությունների կենտրոնում երեք ընկերներ են: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Պավել Պրիլուչնին, Դավիթ Մխիթարելը, Օլեգ Կամենշչիկովը, Միխայիլ Տարաբուկինը, Պավել Կոմարովը և այլք։

«Մեր ֆիլմը մի տեսակ թերապիա է, այն հարգանքի տուրք է մեր մտերիմներին, որոնք պատերազմ են անցել, և մենք ցանկանում ենք, որ հանդիսատեսը հպարտության զգացում ունենա իր երկրի, իր հարազատների համար։ Այս պատմությունն առաջին հերթին կյանքի և կյանքի հանդեպ սիրո մասին է», — ասել է Սարիկ Անդրեասյանը։