Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմի թողարկումից հետո «Եվգենի Օնեգին» վեպի նկատմամբ հետաքրքրությունն աճել է

15 Մարտի 2024, 13:20

Մշակույթ

Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի բոլոր հրատարակությունների վաճառքը 2,7 անգամ աճ է գրանցել «Կարդա՛, քաղա՛ք» գրախանութների դաշնային ցանցում՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմի թողարկումից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գրախանութների ցանցից։

Թվային ձևաչափով էլ «Եվգենի Օնեգին»-ի պահանջարկն աճել է 5 անգամ։

«Литрес» գրքի ծառայությունում այս ժամանակահատվածում վաճառքները, անվճար ներբեռնումները, ինչպես նաև «Եվգենի Օնեգին» բանաստեղծությունների ընթերցումն ու ունկնդրումը «Литрес» բաժանորդագրությամբ աճել են 5 անգամ: