Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո»-ն` 2026 թվականի ամենասպասված ֆիլմ

08 Դեկտեմբերի 2025, 10:00

Մշակույթ

«МП Аналитика» սոցիոլոգիական ընկերության հետազոտության տվյալներով՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո» ֆիլմը գլխավորել է ամենասպասված պրեմիերաների ցանկը, որոնք կթողարկվեն 2026 թվականի հունվարի 1‑ին՝ «Բուրատինո» և «Չեբուրաշկա-2» ֆիլմերի հետ միասին։

Հարցման համաձայն՝ հարցվածների 58%-ը նախատեսում է դիտել «Պրոստոկվաշինո»-ն: «Բուրատինո»-ի համար այդ ցուցանիշը կազմել է 51 տոկոս, իսկ «Չեբուրաշկա‑2»-ի համար՝ 49 տոկոս։