Սարիկ Անդրեասյանն առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

12 Հունիսի 2025, 18:50

Հայեր

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը և նրա կինը՝ դերասանուհի Ելիզավետա Մորյակն, առաջին անգամ լսարանին ցույց են տվել իրենց նորածին դստեր լուսանկարները՝ դրանք տեղադրելով սոցիալական ցանցերում:

Այդ կերպ նրանք նշել են իրենց երկրորդ դստեր մեկամսյակը:

Մորյակն ու Անդրեասյանը ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայում: Նրանք ամուսնացել են 2022 թվականին։ 2023 թվականի փետրվարին ծնվել է նրանց դուստրը։

Հիշեցնենք, որ սա Անդրեասյանի երկրորդ ամուսնությունն է։ Առաջին կնոջից՝ Ալյոնայից բաժանվել է 2018 թվականին։ Նրանք ունենք երկու երեխա՝ Մարկն ու Մարտինը։

Հիմա եթերում