Սարիկ Անդրեասյանը նշել է իր հիմնադրած կինոընկերության 5-ամյակը

07 Հունիսի 2025, 10:00

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը տեսանյութ է տարածել, որում երևում է՝ ինչպես է նշում Անդրեասյան եղբայրներ կինոընկերության հիմնադրման 5-ամյակը։

«Տոնում ենք ընկերության 5-ամյակը: Թող այս պատմությունը նույնքան վառ լինի, որքան այս մոմը»,-գրել է նա տելեգրամյան իր ալիքում:

Նշենք, որ Անդրեասյան եղբայրներ կինոընկերությունը հիմնադրվել է 2020 թ. ապրիլին Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների կողմից։