Սարիկ Անդրեասյանը՝ Ռուսաստանի ամենաշահութաբեր ռեժիսորների ցանկում
18 Սեպտեմբերի 2025, 16:50
«Т-Ж» պարբերականի հետազոտության տվյալներով՝ ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Ռուսաստանի ամենաշահութաբեր ռեժիսորների ցանկում է՝ զբաղեցնելով 11-րդ տեղը՝ 9,2 մլրդ ռուբլի ֆինանսական արդյունքով:
Հետազոտությունը ներառում է 2004 թվականից մինչև 2025 թվականի հունիսը ռուսական կինովարձույթի վիճակագրության վերլուծությունը և հաշվի է առել ավելի քան 2000 ռուսական ֆիլմերի տվյալները։
Անդրեասյանի նախագծերի թվում է 21 ֆիլմ, որոնք նկարահանվել են 2009 թվականից ի վեր համեմատաբար փոքր ժամանակահատվածում:
Հետազոտության համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է Դմիտրի Դյաչենկոն՝ 26,2 միլիարդ ռուբլով։