Սարինա Քրոսը ելույթ է ունեցել Լոս Անջելեսում կայացած լեգենդների խաղին

25 Փետրվարի 2026, 16:00

Հայեր

Լոս Անջելեսի «BMO» մարզադաշտում փետրվարի 22-ին լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի վետերանների ընկերական հանդիպումից առաջ կատարել է ԱՄՆ օրհներգը։ Սա երկու ակումբների լեգենդար ֆուտբոլիստների առաջին խաղն էր ամերիկյան հողում։

«House of Heroes: The Legends Series LA» շարքի շրջանակում անցկացված հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Սարինա Քրոսը (իսկական անունը՝ Սարին Սագերյան) հայտնի է իր երգացանկով, որտեղ համադրվում են հայկական ֆոլկլորը, արաբական և հունական մոտիվները։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել 2017 թվականին՝ հունական հեռուստաշոուի ժամանակ երաժիշտ եղբայրներ Կոնստանտինոս և Մատեոս Ցախուրիդիսների հետ ունեցած ելույթից հետո։ Այն ժամանակ հայկական «Բինգյոլ» երգի նրա կատարումը սոցիալական ցանցերում միլիոնավոր դիտումներ էր հավաքել։

Հիմա եթերում