Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ

24 Սեպտեմբերի 2023, 17:48

Քաղաքականություն

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի 5 բնակիչ սպանվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Պաշտպանը ներկայացրել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները՝ Ալեքսանդր Ալեքսանյան, Գոհար Գրիգորյան, Նվեր Պողոսյան, Միքայել Պողոսյան, Դավիթ Ալեքսանյան։ Վերջին երեք զոհերը երեխաներ են։

Սառնաղբյուրը մինչև սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։