Սարսափելի կադրեր ենք տեսել այդ պայթյունից. Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ

18 Հոկտեմբերի 2023, 22:15

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը արձանագրել է, որ Գազայի հայապատկան տարածքում տեղի ունեցած պայթյունը սարսափելի է եղել։

«Պատերազմը Իսրայելի հարավում է։ Մենք Երուսաղեմում ենք, որ ավելի կենտրոնական մասում է։ Ռմբակոծումը, որ եղավ, մեզնից բավականին հեռու է։ Պատերազմական շրջաններից հեռու է Երուսաղեմը։ Մենք լուրերով ենք հետևում՝ թե տեղական, թե դրսի։ Սարսափելի կադրեր ենք տեսել այդ պայթյունից»,- ասել է Հակոբ Սևանը։

Նրա փոխանցմամբ՝ այդ պայթյունին գրեթե ականատես չկա․

«Արաբական շրջանները, պաղեստինյան շրջանները երեք օր սգո օր են հայտարարել և այսօր գործադուլ է։ Մենք քաղաքի հայկական թաղամասում ենք ապրում։ Արաբական հատվածն է, որ գործադուլ է անում»,- եզրափակել է մեր զրուցակիցը։