Սարյանի «Հայփոստ»-ի շենքի փոխարեն հնարավոր է կառուցվի երկնաքեր
05 Մարտի 2026, 23:30
Երևանում կարող է հայտնվել նոր խորհրդանշական կառույց։ Լեգենդար ճարտարապետ Նորման Ֆոսթերի ճարտարապետական ստուդիան, որը հայտնի է իր համարձակ և նորարարական նախագծերով, ընտրվել է World Trade Center Yerevan համալիրի նախագծող։
Համալիրը նախատեսվում է կառուցել Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքի տեղում։ Նախատեսվող աշտարակը կունենա ավելի քան 40 հարկ։
Բրիտանացի ճարտարապետ և դիզայներ Նորման Ֆոսթերը համարվում է պոստմոդեռնիզմի ճարտարապետության խոշորագույն ներկայացուցիչներից և բրիտանական ժամանակակից ճարտարապետության առանցքային դեմքերից մեկը։