Սարըգյուլ. «Կարծում եմ Օղանը կաջակցի Քըլլըչդարօղլուին»

19 Մայիսի 2023, 08:10

Քաղաքականություն

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ և «Ազգ» դաշինիքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 19-ին հանդիպելու է «Նախնի» դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանի  հետ, գրում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ Օղանը նշել էր, որ մայիսի 19-ին պետք է հայտարարի այն նախագահի թեկնածուի անունը, ում աջակցելու է մայիսի 28-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլում:

Սինան Oղանի հնարավոր նախընտրության մասին խոսել է «Թուրքիայի վերափոխման» կուսակցության առաջնորդ  Մուսթաֆա Սարըգյուլը:

Սարըգյուլի համոզմունք է հայտնել, որ մեծ հավանականությամբ Օղանը կաջակցի Քըլըչդարօղլուին:

«Մեծապես հակված եմ այն մտքին, որ Օղանը կաջակցի Քըլըչդարօղլուին: Որոշ հարցրերում նրա ու Քըլըչդարօղլուի հայացքները տարբերվում են, բայց ընդհանուր դիտարկելու պարագայում Քըլըչդարօղլուի և Սինանի տեակետները նմանվում են՝ Աթաթուրքի ազգայանականության, ալփարսլանների, ֆաթիհսուլթանմեհմեդների հարցում և հատկապես տնտեսության բարելավման, տնտեսության ազգայանականացման, մեր պետության կառավարման մեջ ունեցած ներդրման հարցում»,-ասել է թուրք քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում  ազգայնական «Նախնի» դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանը հավաքել էր քվեների 5.17%-ը, իշխանական «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր քվեների 49.52%-ը, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը:

Այսպիսով, մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների 2-րդ փուլում Սինան Օղանի կողմնակիցների քվեները որոշիչ դեր կարող են ունենալ նախագահի ընտրության հարցում: