Սաթի Սպիվակովան հրապարակել է 21 տարեկանում իր լուսանկարը և խոսել «Անուշ»-ի նկարահանումների մասին

16 Փետրվարի 2024, 17:00

Մշակույթ

Հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) հրապարակել է լուսանկար, որում նա 21 տարեկան է՝ այդպիսով միանալով համացանցում նախաձեռնած չելենջին։

«Երկար ժամանակ տատանվում էի՝ մասնակցել «Ցույց տուր քեզ 21 տարեկանում» չելենջին։ 21 տարեկանում նոր էր ավարտվել «Անուշ» ֆիլմ-օպերայի նկարահանումները, որը միաժամանակ դարձավ և՛ իմ այցեքարտը, և՛ միևնույն ժամանակ մի տեսակ դերասանական անեծք, քանի որ դրանից հետո Հայաստանում ինձ միայն միապաղաղ դերեր էին առաջարկում։

«Մեկ դերի խարանը» դեռ ինձ հետ է իմ հայրենիքում, արդեն մեծացել են մարդիկ, որոնք բավականին մեծ են իմ թոռները լինելու համար, նրանք մատով ցույց են տալիս ինձ, երբ հանդիպում են ու ասում. «Դուք Անուշն եք, ես այնքան լաց էի լինում, երբ դուք մեռնում էիք»:

Իսկ նկարահանումների ժամանակ ես վերջապես ինձ դուր եկա հայելու մեջ, չնայած այն հանգամանքին, որ ռեժիսոր Մարատ Վարժապետյանը նախատում էր դերձակուհիներին լուսանկարում իմ հանդերձանքի համար, որը, նրա կարծիքով, կրծքի շրջանում սարսափելի էր կարված։ Լավ, երջանիկ ժամանակ», — գրել է Սպիվակովան։