Սաթի Սպիվակովան հրապարակել է Կոմիտասի «Պատարագ»-ի հազվագյուտ ձայնագրությունը

09 Հոկտեմբերի 2024, 17:44

Մշակույթ

Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի կինը՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, հրապարակել է իր հոր՝ հայտնի ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցի հազվագյուտ ձայնագրությունը։ Տեսանյութում հատվածներ են Կոմիտասի «Պատարագ»-ից՝ Սահակյանցի նվագախմբային մշակմամբ։

«Հորս՝ Զարեհ Սահակյանցի և նրա հիմնադրած Հայաստանի առաջին կամերային նվագախմբի հազվագյուտ ձայնագրությունն՝ արված մոտ 1965 թվականին: Կոմիտասի «Պատարագ»-ի հատվածները հայրիկիս ողջ կյանքի գործն են։

Հայրս ինձ հետ չէ արդեն 38 տարի։ Նրա ջութակի ձայնն իմ մանկության ամենագեղեցիկ ձայնն է»,- գրել է Սաթի Սպիվակովան։

Հիմա եթերում