Սեդա Ազնավուր. Շառլ Ազնավուրի շնորհաշատ դուստրը

21 Մայիսի 2024, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 21-ին հայտնի Շառլ Ազնավուրի դստեր՝ երգչուհի Սեդա Ազնավուրի ծննդյան օրն է:

Սեդան ծնվել է Փարիզում։ Հայրը լեգենդար Շառլ Ազնավուրն է, իսկ մայրը՝ երգչուհի Միշլին Ռյուգել Ֆրոմենտենը։

Շառլ Ազնավուրը ցանկացել է, որ դուստրը հայկական կրթություն ստանա, այդ պատճառով էլ Սեդան սովորել է Փարիզի հայկական դպրոցում, ինչպես նաև Ժան-Լյուսիեի և Մաթի Ալտերի երաժշտական դպրոցներում:

60-ականների սկզբին նա տեղափոխվել է ԱՄՆ։ Սեդա Ազնավուրն իր դեբյուտը կատարել է կինոյում՝ փոքր դեր խաղալով Պիեռ Գրանյե-Դեֆերի «Փարիզն օգոստոսին» ֆիլմում, իսկ ահա գլխավոր դերը կատարել է նրա հայտնի հայրը: Ի դեպ, Շառլի հետ նա խաղացել է ևս երկու ֆիլմում՝ «Առյուծի բաժինը» և «Գեղեցիկ հրեշը»։

Արդեն 70-ականներին Սեդա Ազնավուրն իր երաժշտական կարիերան սկսել է հեռուստատեսությունում։ 1971 թվականին լույս է տեսել նրա առաջին երաժշտական ալբոմը, որը ձայնագրել է նիդերլանդացի երգիչ Դավիթ Ալեքսանդր Վինտերի հետ։

Ազնավուրը հյուրախաղեր է ունեցել նաև Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսի Սարոյանի հետ, նա նույնիսկ թողարկել է հայկական ավանդական երգերով ալբոմ, որի ստեղծմանը մասնակցել է Շառլ Ազնավուրը: 2010 թվականին Սեդան ևս մեկ զուգերգ է ձայնագրել հոր հետ՝ կատարելով Սայաթ Նովայւ «Աշխարհումս» երգը։

Ամուսնությունից և երկու երեխաների լույս աշխարհ գալուց հետո Սեդա Ազնավուրն այլևս ակտիվ ստեղծագործական գործունեություն չի ծալալ և իր ողջ ժամանակը նվիրել է ընտանիքին: Այժմ Սեդա Ազնավուրը բնակվում է Կալիֆորնիայում։