Սենատոր Ջաք Ռիդը կոչ է արել դադարեցնել Ալիևի կառավարությանն անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը
30 Սեպտեմբերի 2023, 13:15
ԱՄՆ սենատոր Ջաք Ռիդը կոչ է արել դադարեցնել Ալիևի կառավարությանն անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը։
«Ես կոչ եմ անում գործընկերներին և վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար՝ նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանելով և դադարեցնելով Ալիևի կառավարությանն անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը»,- հայտարարել է Ջաք Ռիդը։